Ուկրաինան Մեքսիկայի իշխանություններին խնդրել է ձերբակալել Պուտինին երկրի նախագահի երդմնակալության ժամանակ

Լուրեր

07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
Բոլորը

Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը խնդրել է ձերբակալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ժամանի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը, որը նախանշված է հոկտեմբերի 1-ին։ Համապատասխան կոչը հրապարակվել է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում, գրում է The Moscow Times-ը։

«Հուսով ենք, որ Մեքսիկայի կառավարությունը տեղյակ է այն փաստի մասին, որ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է, որը կասկածվում է ուկրաինացի երեխաների առևանգման և Ռուսաստան հարկադիր արտաքսման մեջ, ում ձերբակալման օրդեր է տվել Միջազգային քրեական դատարանը, որի իրավասությունը ճանաչում է Մեքսիկան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի դեսպանատունը հույս է հայտնել, որ Մեքսիկան կկատարի իր պարտավորությունները և Պուտինին կհանձնի Հաագայի ՄԱԿ-ի դատական մարմնին։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մեքսիկայի նախագահ ընտրված Շեյնբաումը սկսել է իր երդմնակալության արարողությանը մասնակցության հրավերներ ուղարկել այլ պետությունների ղեկավարներին։ Հրավերներից մեկն ուղարկվել է Պուտինին։

Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք ՌԴ նախագահն ընդունել է հրավերը և մասնակցելու է միջոցառմանը։