Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվում է Սևանի ափին նկարահանված մի տեսանյութ, որն ուղեկցվում է ադրբեջաներեն մեկնաբանություններով։ 17 վայրկյան տևողությամբ տեսանյութի վրա կա ջրանշան «Irevan TV» գրառմամբ։ Տեսանյութի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար Factor.am-ը դիմեց ԱԱԾ-ին։ Մեզ փոխանցեցին, որ ԱԱԾ-ն ուսումնասիրում է համացանցում տարածված տեսանյութը՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

