Մեծ Բրիտանիան և Եգիպտոսն ավիաընկերություններին կոչ են անում խուսափել Իրանի և Լիբանանի օդային տարածքից

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց ավիաընկերություններին խուսափել Լիբանանի օդային տարածքից։ Ավելի վաղ էլ Եգիպտոսն էր իր ավիաընկերություններից պահանջել է հինգշաբթի գիշերը երեք ժամով խուսափել Իրանի օդային տարածքից, գրում է VOA-ն։

Երկու երկրների իշխանությունների կողմից արված առաջարկությունները հնչել են աճող մտահոգությունների ֆոնին, որ հակամարտությունը կարող է սրվել տարածաշրջանում ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի զինված խմբավորումների բարձրաստիճան անդամների սպանությունից հետո: Շատ ավիաընկերություններ ամբողջ աշխարհում վերանայում են իրենց որոշումները, որպեսզի խուսափեն Իրանի և Լիբանանի օդային տարածքներից, ինչպես նաև չեղարկում են Իսրայել ու Լիբանան չվերթները։

Հակամարտությունների գոտիներով թռչելը քաղաքացիական ավիացիայի համար լուրջ մարտահրավեր է դարձել այն բանից հետո, երբ տասը տարի առաջ Ուկրաինայի երկնքում խոցվեց Malaysia Airlines-ի ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվեցին։

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունն ավելի ուշ հաստատել է, որ հարցումն ուղարկվել է ռիսկերը նվազեցնելու համար՝ հաշվի առնելով Իրանի իշխանություններից ստացված ծանուցումը: Ծանուցման մեջ նշվել է, որ Իրանի օդային տարածքում օգոստոսի 7-ին՝ ժամը 11:30-ից 14:30-ը, և օգոստոսի 8-ին՝ ժամը 4:30-ից մինչև 7:30-ը, տեղի կունենան զորավարժություններ:

Եգիպտական ավիաընկերություններն արդեն իսկ խուսափել են Իրանի օդային տարածքից։ Նոր հրահանգը վերաբերում է բոլոր եգիպտական փոխադրողներին, ներառյալ՝ չարտերային օպերատորներին և այլ փոքր ավիաընկերություններին, ասել է OPSGROUP-ի հիմնադիր Մարկ Զին, որը տեղեկատվություն է հրապարակում թռիչքների հետ կապված ռիսկերի մասին: