Կուրսկի շրջանում երրորդ օրն է՝ մարտերը շարունակվում են․ տեղի իշխանությունները հայտարարել են խոցված հրթիռների և ԱԹՍ-ների մասին

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Կուրսկի շրջանում արդեն երրորդ օրն է՝ մարտերը շարունակվում են։ Օգոստոսի 8-ի առավոտյան շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը 7 հրթիռ և վեց անօդաչու թռչող սարք են խոցել տարածաշրջանում։ Մեկ ժամ առաջ Կուրսկի շրջանում հրթիռային սպառնալիք էր հայտարարվել։ Գիշերվա ընթացքում մի քանի անգամ հրթիռային տագնապ է հայտարարվել, փոխանցում է Current Time-ը:

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ օգոստոսի 8-ի գիշերը և առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի շրջանում ոչնչացրել են վեց անօդաչու թռչող սարք և հինգ հրթիռ։ Եվս 14 անօդաչու թռչող սարք, ըստ գերատեսչության, խոցվել է Բելգորոդի շրջանում։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) վերջին զեկույցում նշվում է, որ տարբեր աղբյուրների համաձայն՝ ուկրաինական զորքերը կարող են արդեն 10 կիլոմետր առաջ շարժված լինել դեպի Կուրսկի շրջան։

Ըստ «Ռիբար»-ի՝ ուկրաինացի զինվորականները գրավել են Սուջայի արևմտյան հատվածը և այս պահին մարտական շփման գիծն անցնում է ամբարտակի տարածքով (սա հարթավայր է, որով հոսում է Սուջա փոքր գետը):

Նշվում է, որ ռուսական կողմից այս տարածքը պաշտպանում են հիմնականում «տեղի աշխարհազորայինների ստորաբաժանումները»։

Տելեգրամ-ալիքը նաև պնդում է, որ ներկայում «ուկրաինական կազմավորումների թվաքանակը, ռազմական տեխնիկայի պաշարներն ու հակառակորդի ռազմական պոտենցիալը սպառված չեն»։ Ռուսական «Դվա մայորա» Տելեգրամ-ալիքն էլ նշում է, որ «իրավիճակը բարդ է», և հակառակորդն «ավելի մեծ ուժեր է օգտագործում, քան նախկինում ենթադրվում էր»։