Եթե խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է գլխավոր կռվախնձորը, նշանակում է՝ այն վերածվում է թղթի․ Հակոբ Բադալյան 

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

Երբ խաղաղության պայմանագրի նախագծից հանվում է գերագույն հարցը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերվող կետը, դա նշանակում  է, որ այն մեծ հաշվով դառնում  է թուղթ, Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող կետը գլխավոր  կռվախնձորն էր, որի համար էլ բոլոր կողմերը դիվանագիտական կռիվ են տալիս միմյանց դեմ։

«Եթե այդ կարևորագույն կետը հանվում է, դա նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը փաստացի վերածվում է թղթի, քանի որ չի անդադառնում այդ կարևորագույն խնդրին։ Բուն կռվանը մնում է այդ պրոցեսից դուրս, այսինքն, այն շարունակում է իր, այսպես ասած, ազատ լողն աշխարհաքաղաքական միջավայրում։  Երևանն ու Բաքուն մեծ հաշվով համաձայնության են գալիս այդ հարցն առկախելու առումով։ Իհարկե, կարող են դիտարկել նաև հետևյալ տրամաբանությունը, եթե խաղաղության պայմանագրի հարցը երկար ձգվի, գոնե ճանապարհների հարցում շուտ համաձայնություն լինի։ Այդ հարցը հանելը նշականում է, որ այն շատ ավելի երկարատև և բարդ պրոցես է»,- նշեց նա։

Հակոբ Բադալյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խաղաղության պայմանագրի կնքման առնչությամբ Ադրբեջանը շատ հստակ առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը։ Ըստ փորձագետի՝ դա Բաքվի կողմից պայմանագիրը չստորագրելու պատրվակ է։

«Ադրբեջանն այդ հարցով առաջ է քաշում շատ ավելի մեծ խնդիր՝ թիրախավորել Հայաստանի Սահմանադրությունը։  Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքմանը, բնական է, որ Ադրբեջանը չունի շահագրգռվածություն որևէ կերպ իրեն կաշկանդել անգամ թղթային ստորագրությամբ։ Եվ անելու է առավելագույնը, որ այդ պայմանագիրը չկնքվի՝ փորձելով պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա»,- նկատեց մեր զրուցակիցը։

Բադալյանի կարծիքով Իրանը շահագրգռված չէ ճանապարհների ապաշրջափակման հարցում՝ հստակ հայտարարելով, որ որևէ միջանցքային տրամաբանություն չի կարող լինել։ Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանն էլ կարող է շահագրգռվածություն չունենալ։

«Ըստ իս՝ Ռուսաստանի համար կա հետևյալ տրամաբանությունը․ եթե այդ ճանապարհն աշխատում է, պետք է գործի իր վերահսկողության ներքո, որովհետև Մոսկվան չի ուզի, որ այդ միջանցքը լինի արևմտյան, կամ թուրքական վերահսկողությամբ։ ՌԴ-ն հիմա շահագրգռվածություն չունի, որ այդ ճանապարհն աշխատի։ Իրենք հիմա Իրանի հետ ավելի շատ փորձում են Ադրբեջանին կենտրոնացնել Հյուսիս- հարավի տրամաբանության վրա։ Միջացքային հարցում բավականին բարդ և իրարամերժ ռազմավարություններ են։ Արևմուտքն է շահագրգռված, որ այդ հարցը հնարավորինս շուտ ինչ- որ լուծում գտնի»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝  Երևանը հաստատել է Բաքվի հայտարարությունն այն մասին, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։ Ըստ ԱԳՆ-ի՝ երթուղիների ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման Հայաստանի տեսլականի և օրակարգի կարևոր մասը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեգովը ավելի վաղ հայտարարել էր, որ փոխադարձ համաձայնությամբ որոշվել է հանել հաղորդակցությունների վերաբացման մասին կետը խաղաղության համաձայնագրից և այն քննարկել ավելի ուշ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս  անդրադարձել էր Հայաստանի հետ խաղաղության բանակցություններին, նշել, որ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց կա, և տեքստի 80-90 տոկոսը համաձայնեցված է։

 

Մանյա Պողոսյան