ՀՀ-ն «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակներում ակտիվ աշխատանքներ է տանում արտահանման դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ Էկոնոմիկայի նախարարություն

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

Մամուլում օրերս տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ առաջիկայում տեղի կունենա հանդիպում Իրանում։ Հաղորդվում է, որ երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան «Չաբահար» նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր:

Factor.am-ը Էկոնոմիկայի նախարարությունից փորձել է պարզել՝ առաջիկայում նման հանդիպում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ։ Նախարարությունից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ հնարավոր հանդիպման մասին լուրը։

Գերատեսչությունից ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ակտիվ աշխատանքներ է տանում արտահանման դիվերսիֆիկացման, ինչպես նաև լոգիստիկ նոր ուղիներ հիմնելու ուղղությամբ, որոնցից մեկն էլ «Չաբահարն» է։

Ըստ նախարարության՝ այս համատեքստում ցանկացած նոր երթուղի հույժ կարևոր է Հայաստանի համար։

Էկոնոմիկայի նախարարությունից խոստացել են հարցի վերաբերյալ մամրամասների դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Հայաստանը դիտարկում է իրանական «Չաբահար» նավահանգստում օպերատոր հանդիսացող India Ports Global Ltd. & Ports-ի հետ համագործակցության տարբերակը, սակայն համագործակցության ձևաչափի ընտրության առումով անհրաժեշտ է Չաբահար նավահանգստում գործունեության համար տեխնիկատնտեսական հիմնավորումներ ստանալ, որից հետո որոշում կկայացվի Հայաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ։

Նշենք, որ «Չաբահար» նավահանգստում օպերատոր դառնալու շուրջ հարցերի քննարկման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախորդ տարի ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի աշխատանքները համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։

«Չաբահար» նավահանգստից Հայաստանի օգտվելու հարցի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից պատասխանել էին, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրին ՀՀ մասնակցության ակտիվացման, «Չաբահար» նավահանգստի զարգացման ծրագրում մեր երկրի ներգրավման, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի գործարկման շրջանակներում։

Մանյա Պողոսյան