Պուտինն օրենք է ստորագրել, որն ընդլայնում է ՌԴ-ում օտարերկրյա կազմակերպություններն «անցանկալի» ճանաչելու հնարավորությունները

Լուրեր

05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենսդրության փոփոխությունների նախագիծը, ըստ որոնց՝ ցանկացած օտարերկրյա կազմակերպության աշխատանք, այդ թվում՝ օտարերկրյա պետության պետական կառույցների կողմից ստեղծված, կարող է «անցանկալի» ճանաչվել Ռուսաստանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օրենքի նախկին տարբերակով Ռուսաստանում «անցանկալի» կարող էր ճանաչվել միայն հասարակական կազմակերպության գործունեությունը։

Պետդուման հուլիսի 23-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է փոփոխությունները։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ավելի վաղ բացատրել էր չափանիշների ընդլայնման անհրաժեշտությունը՝ ասելով, որ արևմտյան երկրների պետական ​​կառույցների կողմից ստեղծված կազմակերպությունները, իբր, նպատակաուղղված գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դեմ, ինչը սպառնում է երկրի անվտանգությանը։

«Անցանկալի» ճանաչված կազմակերպության հետ համագործակցությունը պատժվում է տուգանքով, իսկ կրկնակի խախտումը՝ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկմամբ։