Գտի՛ր 3 տարբերություն․ Երևանյան լճի նախագիծն ու իրականությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
Բոլորը

Ավելի քան երկու տարի տևած աշխատանքներից հետո Երևանի քաղաքապետարանն ավարտել է Երևանյան լճի աջակողմյան առափնյա հատվածի բարեկարգումը։ Factor TV-ն քաղաքապետարանից ստացել է բարեկարգման աշխատանքների կատարման ծավալաթերթ-նախահաշիվը, և պարզել, որ կան որոշ անհամապատասխանություններ իրականացված աշխատանքի և գնման պայմանագրում առկա տարբերակի միջև։

Այսպիսով, ըստ պայմանագրի՝ լճի աջ հատվածում պետք է տեղադրվեր մոդուլային հասարակական զուգարան, սակայն տեղում քարե շինություն է, որի պատերն արդեն մի քանի տեղից ճաքած են։ Մոդուլային հասարակական զուգարանի ձեռքբերման և տեղադրման համար հատկացվել էր 2 մլն 657 հազար դրամ։ Մուտքի ավտոմատացված արգելապատնեշի համար հատկացվել է 398 հազար դրամ, սակայն ներկա պահին այն չի աշխատում։

Այս տարվա սկզբին էլ անդրադարձել էինք հեծանվային կայանատեղի տեղադրմանը, որի համար ծախսվել էր 797 հազար դրամ, այնինչ Factor TV-ն պարզել էր, որ այս տեսակի կայանատեղի կարելի էր ձեռք բերել 10 անգամ ավելի ցածր գնով։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանի խոսքով՝ Երևանյան լճի աջ ափին առաջին փուլով իրականացված աշխատանքներն ամբողջությամբ թերի են իրականացվել, որն ավագանու ընդդիմադիր անդամը կապում է Շինարարության և բարեկարգման վարչության նախկին պետի աշխատանքի հետ։ Նրա կարծիքով՝ Երևանյան լճի բարեկարգման նախագծերի հետ կապված չպետք է լիներ հատվածային մոտեցում։

Չնայած տարածքը բարեկարգված է, արված աշխատանքները մի շարք հարցեր են առաջացնում։ Օրինակ, ինչո՞ւ է մուտքի ավտոմատացված արգելափակոցը կոտրված, լճի մակերեսին աղբ, ջրի որոշ հատվածներ կանաչած ու մամռակալած, իսկ ոռոգման ցանցի խողովակները, հողի տակով անցնելու փոխարեն, անցնում են թփերի և ծառերի արանքով։ Քաղաքապետարանը վերջերս հայտնել էր՝ այստեղ 130 ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել։

Տիգրան Ավինյանը դեռ մեկ տարի առաջ քարոզարշավի ժամանակ էր խոստանում երկու տարվա մեջ ավարտել Երևանյան լճի ձախակողմյան առափնյա տարածքի բարեկարգումը։ Քաղաքապետ ընտրվելուց և այս խոստումից մեկ տարի անց այդ հատվածում աշխատանքները նույնիսկ սկսված չեն։ Քաղաքապետարանից հայտնում են՝ այս պահին բարեկարգման աշխատանքների հստակ ժամանակացույց նշել չեն կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան