Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը շնորհավորել է Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին նվաճած մեդալների առթիվ

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆղուա Բուլարը քաղաքային այգում այսօր հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամներ, բազմաթիվ երկրպագուներ:

«Ողջունելով մարզիկներին՝ Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետը շնորհավորել է նրանց Փարիզ-2024-ում ունեցած տպավորիչ մրցելույթների և նվաճած մեդալների առթիվ: Ժոֆղուա Բուլարն ընդգծել է՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են ջերմությամբ ու բարեկամությամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և սրտացավ վերաբերմունքի համար: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը խաղերի ողջ ընթացքում զգում է թե՛ Փարիզի իշխանությունների, թե՛ ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն ու բարեկամական վերաբերմունքը:

Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության և երկրպագության համար: Ներկաներին ողջունել է նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Այնուհետև, հայ մարզիկները լուսանկարվել են Փարիզի 17-րդ շրջանի քաղաքային այգում հավաքված երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել նրանց:

Նշենք՝ այսօր երեկոյան Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը կհյուրընկալվեն նաև Փարիզում գործող «Հայաստանի օլիմպիական տանը» և կհանդիպեն Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: