Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքում է, որ Telegram սոցիալական ցանցի համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում է։ «Ֆրանսիական հողի վրա Telegram-ի ղեկավարի ձերբակալությունը տեղի է ունեցել ընթացող դատական հետաքննության շրջանակում։ Սա ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ։ Որոշումը կկայացնեն դատավորները»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ Դուրովը օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում։ …

