Ռուսաստանը ԱԹՍ-ներով հարձակում է ծրագրել Գերմանիայում ՆԱՏՕ-ի բազայի վրա. The Moscow Times

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գերմանիայի արևմտյան Գեյլենկիրխենում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի բազայում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են մտցվել Ռուսաստանի կողմից դիվերսիաների սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության կառույցներում իր աղբյուրները, փոխանցում է The Moscow Times-ը։

Գործակալության տվյալներով՝ արտաքին հետախուզությունը Գերմանիայի իշխանություններին զգուշացրել է ՆԱՏՕ-ի բազայի վրա հնարավոր հարձակման մասին, որը կարող է իրականացվել անօդաչու թռչող սարքի միջոցով։ DPA աղբյուրները նշել են, որ այս տեղեկությունն ընդունվել է որպես լուրջ նախազգուշացում։

Օգոստոսի 23-ին ՆԱՏՕ-ի Գեյլենկիրխեն ավիաբազայում անվտանգության մակարդակը բարձրացվել է մինչև 2-րդ մակարդակի՝ «Չարլիի»՝ դաշինքին «պոտենցիալ սպառնալիքի» պատճառով։ Որոշ աշխատակիցներ ուղարկվել են տուն, ոստիկանական մեքենաներ են նկատվել բազայում պարեկելիս:

Գեյլենկիրխենում տեղակայված են նաև AWACS վաղ նախազգուշացման համակարգի հետախուզական ինքնաթիռներ:

Օգոստոսի կեսերին բազան արդեն ուշադրություն էր գրավել հնարավոր դիվերսիայի պատճառով։ Այն ժամանակ անհայտ անձինք փորձել էին մտնել օբյեկտի տարածք, սակայն փորձը խափանվել էր։ Միաժամանակ, հարձակվողներին հաջողվել էր հասնել Բունդեսվերի «Քյոլն-Վան» ավիաբազա, որտեղ թունավորել էին խմելու ջուրը։

Դիվերսանտները փորձել են գրոհել Գերմանիայի այլ ռազմավարական թիրախներ։ Օգոստոսի 22-ին հայտնի դարձավ, որ Ֆլենսբուրգ քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել Շլեզվիգ-Հոլշտայնում չշահագործվող ատոմակայանի տարածքով ռուսական անօդաչու թռչող սարքերի թռիչքի վերաբերյալ։

Անօդաչու թռչող սարքերը բազմիցս խախտել են ոչ թռիչքային գոտին՝ թռչելով ատոմակայանների, հեղուկացված գազի տերմինալների և քիմիական գործարանների տարածքով։ Ոստիկանությունը կարծում է, որ միջադեպի հետևում կանգնած են ռազմական դրոններ: