Մակրոնը հերքում է, որ Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում է

Լուրեր

27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքում է, որ Telegram սոցիալական ցանցի համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում է։

«Ֆրանսիական հողի վրա Telegram-ի ղեկավարի ձերբակալությունը տեղի է ունեցել ընթացող դատական ​​հետաքննության շրջանակում։ Սա ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ։ Որոշումը կկայացնեն դատավորները»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։

Դուրովը օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում։ Ըստ տեղական մամուլի հրապարակումների՝ Դուրովը, ով նաև Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։

Նա կարող է ներգրավված լինել մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ Telegram-ի՝ երկրի իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու պատճառով։ Մեսենջերի հիմնադիրը կարող է մեղադրվել ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, խարդախության և փողերի լվացման մեջ՝ ի թիվս այլ բաների։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գործարարին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։