Telegram-ի մշուշոտ ապագան․ ի՞նչ կարող է փոխվել հարթակում Դուրովի ձերբակալությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Տելեգրամ» սոցցանցի հիմնադրի ձերբակալությունը դարձավ հանգստյան օրերի, թերևս, ամենաքննարկված իրադարձությունը։ Ռուսաստանցի միլիարդատեր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում։ Այսօր հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի դատարանը 48 ժամով երկարաձգել է Դուրովի կալանքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ «Տելեգրամ»-ի հիմնադիրը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, երեխաների նկատմամբ հանցագործություններին և խարդախությանը նպաստելու համար, քանի որ «Տելեգրամ» սոցցանցը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է՝ Դուրովի առաջ Տելեգրամի մոդերացիայի խնդիր կդնեն։

««Տելեգրամ»-ը չի մոդերացվում նորմալ, ձեռքի հետ է արվում, նույնիսկ ներսից ասեկոսեներ կան, որ մոդերացիան անում են աշխատողները՝ ազատ ժամանակ, երբ հավես ունեն»,-  ասում է մեդիափորձագետը։

Դուրովը մասնավոր ինքնթիռով Ֆրանսիա էր ժամանել Ադրբեջանից։ Այդ օրերին պետական այցով Բաքվում էր Վլադիմիր Պուտինը։ Ֆրանսիայի իշխանությունները նրա գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չեն տալիս։ Մեկնաբանություն է հրապարակել միայն «Տելեգրամ»-ի թիմը, որում ասվում է, որ «Տելեգրամ»-ը պահպանում է ԵՄ օրենքները, այդ թվում՝ թվային ծառայությունների մասին օրենքը։

««Տելեգրամ»-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախակի է ճանապարհորդում Եվրոպայում։ Անհեթեթություն է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու են այդ հարթակի չարաշահման համար։ Համաշխարհային մասշտաբով գրեթե մեկ միլիարդ օգտատեր «Տելեգրամ»-ն օգտագործում է որպես հաղորդակցության միջոց և որպես կենսական տեղեկատվության աղբյուր։ Մենք սպասում ենք այս իրավիճակի արագ հանգուցալուծմանը։ «Տելեգրամ»-ը բոլորիդ հետ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Վերջին շրջանում Հայաստանում հաճախ են արձանագրվում «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր և այլ հանցագործություններ։ Այս հարթակի անվերահսկելի բնույթը թույլ է տալիս ստեղծել անանուն ալիքներ և խմբեր, որտեղ տեղի է ունենում թմրամիջոցների վաճառքի կազմակերպում։

ՀՀ Քննչական կոմիտեն օրեր առաջ ավարտել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ, խիստ ներգործող նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի արդյունքում բացահայտվել է, որ հանցավոր խմբի անդամներն այդ ամենն իրականացրել են «Տելեգրամ» հավելվածում առկա առցանց խանութ-հարթակի միջոցով։

Սամվել Մարտիրոսյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք այս ձերբակալությունից հետո «Տելեգրամ»-ի բովանդակությունն ավելի վերահսկելի կդառնա։

Ռուսաստանը մեծ արտահոսքի խնդիր ունի, Դուրովի ձերբակալությանը կհետևեն այլ իրադարձություններ՝ կարծում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերդ Ղևոնդյանը։

«Պետք է նշել, որ «Տելեգրամ»-ն այնպիսի հարթակ էր դարձել, որտեղ ամենաթողություն էր տիրում, անօրինական բիզնեսները ծաղկում էին, նարկոբիզնեսը, թրաֆիքինգը, և որոշակի առումով, գուցե, սահմանափակվեն «Տելեգրամ»-ի հնարավորությունները», – նշում է փորձագետը։

Մոսկվան պնդում է, թե Ֆրանսիան խուսափում է համագործակցել Դուրովի հետ կապված իրավիճակի շուրջ։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գրառում էր արել, թե Ֆրանսիայի նախագահը շտապ պետք է լքի երկիրը, քանի որ ֆրանսիացի իրավապահների կողմից «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալելուց հետո նրա հետևից կգա գործարարի հետևորդների բանակը։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կատարած այցի ընթացքում չի հանդիպել Պավել Դուրովի հետ։

Մինչ պարզ կդառնա, թե «Տելեգրամ»-ի հիմնադրին ինչ մեղադրանք կարող է առաջադրվել, նրա ձերբակալությունը զգալի ազդեցություն է ունեցել անգամ կրիպտոարժույթի շուկայի վրա։ TON կրիպտոարժույթի կապիտալիզացիան կտրուկ նվազել է՝ 17,1 մլրդ դոլարից հասնելով 14 մլրդ-ի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան