Կեղծ նարատիվներ են, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ է դուրս եկել․ ՌԴ-ն է հրահրել 2020 թվականի պատերազմը. Գևորգ Մելիքյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
Բոլորը

Ալիևն ու Պուտինը, որպես երկու ավտորիտար ռեժիմներ, շարունակում են իրենց կոնսոլիդացիան՝ փորձել նոր աշխարհակարգում խաղի կանոններ թելադրել իրենց պատկերացումներով, որտեղ Հայաստանի դերակատարությունը գրեթե նվազագույնի է հասցված։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը։

«Հայաստանը պետք է ընտրություն կատարեր գործիք կամ գործոն դառնալու միջև։ Հայաստանն անընդհատ ու անընդհատ շարունակում է մնալ գործիքի տրամաբանության մեջ և դեմ չէ, որ իրեն օգտագործեն տարբեր սխեմաներում, միայն թե հարաբերական խաղաղություն լինի սահմաններին, և արդյունքում իշխանությունը կարողանա շարունակել իշխանավարել»,- ասում է Մելիքյանը։

Նա կարծում է, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը միասին են գործում Հայաստանի դեմ, և կեղծ է համարում այն նարատիվը, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ է դուրս եկել։

«Հայաստանը կախված է ռուսական քաղաքական էսթաբլիշմենթի որոշումներից, բայց Ռուսաստանից ազատվելը մեկ կոճակ սեղմելով չի լինի»,- ընդգծում է Գևորգ Մելիքյանը։

Քաղաքագետն անդրադարձել է նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Պուտինի՝ Բաքու այցին և այլ թեմաների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան