Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հաղորդագրության համաձայն՝ կանխվել է C-4 տեսակի պայթուցիկի տարանցումը Ուկրաինայից Ռուսաստան, գրում է Эхо Кавказа-ն։ Պետանվտանգության ծառայությունը պնդում է, որ 14 կգ ընդհանուր քաշով պայթուցիկները երկիր են մտել էլեկտրական մեքենաների մարտկոցների անվան տակ։ Բեռն ուղարկվել է Օդեսիայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի տարածքով, իսկ թուրք-վրացական սահմանը հատել է հունվարի 19-ին «Սարպի» անցակետով, …