Բելգորոդում գնդակոծության պատճառով մանկապարտեզ է ավերվել. որոշ դպրոցներ անցել են հեռավար ուսուցման, տասնյակ մանկապարտեզներ փակ են

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է սեպտեմբերի 2-ի գիշերը Բելգորոդի շրջանում ու Սև ծովի վրա երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, գրում է Current Time-ը։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդ քաղաքում «ուղիղ հարվածներ կան» մեկ սոցիալական նշանակության և մեկ առևտրային հաստատության վրա։ Նրա խոսքով՝ գնդակոծության հետևանքով մանկապարտեզ է ավերվել։ Երկու առանձնատներում կոտրվել են ապակիներ, վնասվել է ավտոմեքենա։ Տասնյակ մանկապարտեզներ մեկ շաբաթով փակ կլինեն գնդակոծության պատճառով։

«Հիմնական նպատակը երեխաների անվտանգությունն ապահովելն է», – ասել է Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը՝ հավելելով, որ դպրոցներն անցել են հեռավար ուսուցման։

Դուբովո բնակավայրում վիրավորվել է մեկ կին, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Հրդեհվել է երկու տուն ու 4 ավտոմեքենա, վնասվել է շենքի ճակատամասն ու ապակեպատ հատվածները։

Մայսկի գյուղում մեկ տուն է հրդեհվել, վնասվել է երկու ավտոմեքենա։ Բոլոր օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում։ Հետևանքների մասին տեղեկությունները չեն պարզաբանվում, գրել է նա։