ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տարբեր երկրներում պատվիրակությունների 44 ղեկավարների, գրասենյակների ղեկավարների, գործերի ժամանակավոր հավատարմատարների թեկնածություններ է ներկայացրել։ Նրանց թվում է նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Բորելը նրան առաջադրել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում։ Կլաարն այդ պաշտոնը կստանձնի Ուզբեկստանի կառավարության պաշտոնական համաձայնությունից հետո։ Տոյվո Կլաարը Հարավային …

