Իսրայելի պաշտպանության բանակը կողմնորոշվել է Իրանի պատասխան հարվածի հարցում, սակայն դեռևս չի ընտրել դրա համար հարմար ժամանակը։ Այս մասին The Jerusalem Post-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ պատասխանի տարբերակները ենթադրում են հարվածներ իրանական միջուկային օբյեկտներին, հարվածներ բազաներին, ինչպես նաև ԱԹՍ-ների ու բալիստիկ հրթիռների արձակման հարթակներին։ Դիտարկվում են նաև պատժամիջոցները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ։ …

