Նեթանյահուի խորհրդականը Մոսկվա է այցելել

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմական քարտուղար Ռոման Հոֆմանն այցելել է Մոսկվա՝ քննարկելու «ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների կողմից պատանդ պահվող մարդկանց ազատելու գործարքի առաջընթացը»: Այս մասին ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն։

Հայտարարության մեջ նշվում է, որ Նեթանյահուն զրուցել 32-ամյա Ալեքսանդր Լոբանովի ծնողների՝ Օքսանա և Գրիգորի Լոբանովների հետ։ Սեպտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ Գազայի հատվածում հայտնաբերվել են 6 իսրայելցի պատանդների դիերը, այդ թվում՝ Լոբանովի մարմինը։ Նա ունեցել է ՌԴ քաղաքացիություն և վաճառող է աշխատել երաժշտական ​​փառատոնի ընթացքում, որի անցկացման վայրը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման թիրախներից էր։

Ծնողների հետ զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը հայտնել է, որ գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը սեպտեմբերի 1-ի առավոտյան վերադարձել է Մոսկվա այցից։

«Այցի նպատակն էր խթանել պատանդների գործարքը։ Նա քննարկել է նաև Ալեքսանդր Լոբանովի և մյուս պատանդների ճակատագիրը»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմն Իսրայելի վարչապետի խորհրդականի այցի մասին տեղեկություններ չի հայտնել։