Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ …

