ՌԴ բանակը «Շահեդ»-ներով ու հրթիռներով հարվածել է Ուկրաինային. Կիևում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են տների վրա

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 29-ի գիշերը ռուսական բանակը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ «Շահեդ»-ներով ու հրթիռներով հարվածել է Ուկրաինային։ Կիևում անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել Դնեպրի, Գոլոսեևսկի և Դեսնյանսկի շրջանների բնակելի տների վրա։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան, փոխանցում է Current Time-ը։

«Հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարձակումը Կիևի վրա շարունակվում է։ Դնեպրի շրջանում ավերածություններ կամ զոհեր չեն գրանցվել։ Տվյալները ճշտվում և թարմացվում են»,- ասել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Տեղի իշխանությունները նշել են, որ բեկորներ են ընկել նաև մայրաքաղաքի Գոլոսեևսկի թաղամասի տների վրա. այնտեղ վնասվել են դռներ, կոտրվել են բարձրահարկ շենքի բնակարաններից մեկի պատուհանները:

Դեսնյանսկի թաղամասում բեկորներ են ընկել առանձնատան վրա, ամառանոցը հրդեհվել է։

Ռուսական բանակը ԱԹՍ-ներով Կիևը գրոհել է վեց ժամ շարունակ, խոցվել է 15 անօդաչու թռչող սարք, ասել է Պոպկոն։ Նա նշել է, որ ռուս զինվորականների արձակած անօդաչուներից ոչ մեկը չի հասել իր թիրախին։

Ռուսաստանի ՊՆ-ն իր հերթին հայտնել է վեց խոցված անօդաչու թռչող սարքի մասին: Ըստ հաղորդագրության՝ երեք անօդաչու թռչող սարք է խոցվել բռնակցված Ղրիմում, երկուսը՝ Բրյանսկի և մեկը՝ Բելգորոդի շրջանում։ Ռուսաստանի իշխանությունների կողմից նշանակված Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը գրել է, որ օգոստոսի 29-ի գիշերը չորս անօդաչու թռչող սարք են խոցել, երեք անօդաչու նավ է ոչնչացվել։ Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել «ափից զգալի հեռավորության վրա», վնասներ չկան։