Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինծառայողի մահվան մասին։ Մասնավորապես, հաղորդվում է, որ ադրբեջանական բանակի զինծառայող Սանան Հուսեյնովը մահացել է սրտի սուր անբավարարությունից, սրտի իշեմիկ հիվանդությունից և սրտամկանի ինֆարկտից։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

