Բայրամովը դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից և ռազմական ծախսերի աճից

Լուրեր

09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ մամուլի ասուլիսում կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը։

«Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես նաև մի շարք նորմատիվ-իրավական ակտեր դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Ես հայտարարել եմ,  որ դա ամենալուրջ սպառնալիքն է խաղաղության և կարգավորման գործընթացի համար։ Եթե ​​Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, որ իր սերբ գործընկերոջը տեղեկացրել է 2020 թվականին Արցախ դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի, 2023-ին իրականացրած էթնիկ զտման, Արցախի տարածքներում իրականացվող աշխատանքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Բաքվի ձեռնարկած քայլերի մասին։

«Բացի այդ, ես նշել եմ  դրական քայլերը երկու երկրների միջև սահմանազատման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ես նշել եմ Հայաստանի շատ ինտենսիվ սպառազինումը․ 2024 թվականի համեմատ՝ Հայաստանի ռազմական բյուջեն աճել է մոտ 50 տոկոսով։ Այս գործընթացը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս ոլորտում Հայաստանի ոչ ճիշտ քաղաքականությունը և որոշ երկրների կողմից Հայաստանին աջակցության հրահրումը շարունակում են վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար։ Իհարկե, այդ բոլոր գործընթացները վերահսկվում են մեր կողմից։ Եթե ​​Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է խաղաղ գործընթացով, ապա պետք է լրջորեն դիտարկի ձեռնարկված քայլերը։ Եվ մենք այստեղ մեծ փոփոխություններ ենք ակնկալում»,- հավելել է Բայրամովը։

Հարկ է նկատել, որ Բաքուն շարունակում է ինտենսիվ սպառազինման գործընթացը և այս հարցում նրա գործընկերներից է հենց Սերբիան։ Մամուլի ասուլիսում Սերբիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բելգրադը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Բաքվի հետ նաև ռազմական ոլորտում։

Ավելի վաղ Սերբիայի  նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ զենքի մատակարարման ավելի քան 400 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել։

Էմմա Չոբանյան