Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան Ադրբեջանի հետ ավելի քան 400 մլն դոլարի զենքի մատակարարումների պայմանագիր է կնքել

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հերքել է պնդումները, թե Սերբիան ուղիղ զենք է վաճառում Ուկրաինային՝ ասելով, որ զենքը վաճառվել է այլ երկրների, որոնց հետ Սերբիան պայմանագիր ունի։ Սերբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարություններին Ուկրաինայում սերբական զինամթերքի վերաբերյալ, որն ասել է, թե «այդ թեմայի շուրջ ուղիղ կապով կխոսի սերբ ընկերների հետ»։

«Սերբիայի քաղաքացիներին ուզում եմ մատնանշել այն հնարքները, որոնք օգտագործվում են տարբեր օտարերկրյա ծառայությունների կողմից։ Ամեն օր բոլոր տարածաշրջանային և տեղական լրատվամիջոցների մեծ մասում ինձ մեղադրում են Պուտինի ծառան լինելու մեջ։ Հետո ասացին, որ Վուչիչը զենք չի տվել Ուկրաինային, այլ վաճառել է Իսպանիային, Բելգիային, Չեխիային, Աստված գիտի, թե ում, և այդ զենքի մի մասը հայտնվել է Ուկրաինայում»,- ասել է նա։

Վուչիչի նաև նշել է, որ Սերբիան Ադրբեջանի հետ ավելի քան 400 մլն դոլարի զենքի մատակարարումների պայմանագիր է կնքել, և որ ոմանք դեմ են եղել դրան։ Ըստ Սերբիայի նախագահի՝ երկիրը զբաղված է ռազմական արտադրանքի արտադրությամբ և արտահանմամբ՝ համաձայն կնքված պայմանագրերի, և որ Բելգրադն արդարանալու ոչինչ չունի։ Նա հավելել է, որ Սերբիան զենքի մատակարարման պայմանագրեր ունի Ադրբեջանի, Կիպրոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

«Կոնկրետ ինչի՞ համար պետք է արդարանամ, այն բանի համար, որ մենք զինամթե՞րք ենք վաճառել վերջնական լիազորված օգտագործողին: Մենք ցանկանում ենք մեզ պաշտպանել, որ մեր եղբայրներից որևէ մեկը՝ լինեն ռուսները, ուկրաինացիները կամ այլ մեկը, չսպանվեն սերբական զենքից»,- ասել է Վուչիչը։

Նշենք, որ Սերբիան և Ադրբեջանը բավական ակտիվ համագործակցում են ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հունիսի 19-ին պաշտոնական այցով Սերբիայում էր՝ այդ երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Միլան Մոյսիլովիչի հրավերով։ Հունիսի 14-ին էլ այցով Բաքվում էր Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի պատվիրակությունը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերբիան Ադրբեջանի հետ պայմանագիր է կնքելու 45 միավոր 155 մմ-ոց Nora-B52 հաուբիցների մատակարարման վերաբերյալ՝ ընդհանուր 311 մլն եվրո արժեքով։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նոյեմբերի վերջին տեղեկացրել էր, որ ավելի վաղ իր հայտարարած պաշտպանական խոշոր պայմանագիրն արդեն ստորագրված է, սակայն դեռևս մանրամասներ չի կարող հայտնել՝ բացառությամբ, որ այն աֆրիկյան երկիր չէ, և որ խոսքը 311 միլիոն եվրոյի մասին է (ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սերբիան նման պայմանագիր է կնքելու Ալժիրի հետ)։

Մինչ այդ, սեպտեմբերին էլ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ 300 մլն արժողությամբ մեծ պայմանագիր է ստորագրվելու։ 2023 թվականի դեկտեմբերին Սերբիա կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վուչիչի հետ դիտարկել էր սերբական ռազմական տեխնիկան ու սարքավորումները։

Էմմա Չոբանյան