Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Հասարակություն
02.09.2024 | 15:37Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը և hետախուզվող Ա.Ա.-ին հանձնել Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ա.Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար: