Ալիևի կուսակցությունը բացարձակ մեծամասնությունն է ստացել Մեջլիսի ընտրություններում

Լուրեր

06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

Հրապարակվել են սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը հայտնել է, որ Իլհամ Ալիևի ղեկավարած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը Մեջլիսում 125 մանդատից ստանում  է 68-ը։ Իշխանամետ դիրքորոշմամբ հայտնի «անկախ» կուսակցությունները ստանալու են ևս 44 մանդատ։ Երեք պատգամավոր կլինի «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունից (Ֆազաիլ Իբրահիմլի, Ռաֆայել Հուսեյնով և Թանզիլյա Ռուստամխանլի) և երկուական պատգամավոր՝ «Արդարություն, իրավունք և ժողովրդավարություն» կուսակցությունից (Գուդրաթ Հասանգուլիև և Էլչին Միրզաբեյլի)։

Եվս 8 կուսակցություն՝ «Հանրապետական այլընտրանք» (Էրկին Գադիրլի), «Ազգային անկախության կուսակցություն» (Արզուխան Ալիզադե), «Դեմոկրատական ​​բարեփոխումների կուսակցություն» (Ասիմ Մոլլազադե), «Հայրենիք» կուսակցություն (Գյունայ Աղամալի), «Մեծ արարման» կուսակցություն (Ֆազիլ Մուստաֆա), «Մեծ Ադրբեջան» (Էլշադ Մուսաև),  «Ազգային ճակատ» կուսակցությունը (Ռազի Նուրուլլաև) և «Ադրբեջանի դեմոկրատական ​​լուսավորչական» կուսակցությունը (Էլշան Մուսաև) կունենան մեկական պատգամավորական մանդատ։

Փանահովը նաև հայտարարել է, որ ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս։ Ընտրողների թիվը 6 421 960 է, սակայն ընտրություններին մասնակցել է 2 միլիոն 196 հազար 771 մարդ։ Ընտրություններն անցկացվել են 125 շրջանի՝ 6478 ընտրատեղամասերում։ ԼՂ բնակավայրերում 54 ընտրատեղամաս է բացվել։

Մեջլիսի 125 տեղի համար պայքարում  էր 990 թեկնածու։ Ընդհանուր առմամբ, 25 կուսակցությունների ներկայացուցիչներ են մասնակցել ընտրություններին։   Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը որևէ մանդատ չի ստանում ընտրությունների արդյունքում։ Կուսակցությունը նաև նախօրեին մի շարք հայտարարություններ էր տարածել՝ հայտնելով ընտրախախտումների մասին։ Հիշեցնենք, որ մեկ այլ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտել էր ընտրությունները։

Ընդդիմադիր կուսակցությունները և անկախ դիտորդները  հայտնում են քվեաթերթիկների լցոնման, կարուսելային քվեարկության, ընդդիմադիր թեկնածուների, դիտորդների և լրագրողների վրա հարձակումների դեպքերի մասին։ Համացանցում ակտիվորեն տարածվում են այդ խախտումները փաստող տեսանյութերը։

Էմմա Չոբանյան