Շահրամանյանը խոսել է Փաշինյանի հետ հանդիպման և Արցախ վերադարձի հնարավորության հարցերի շուրջ

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

«Արցախ վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, ու միայն այդ դեպքում արցախցիները պատրաստ են բանակցել այդ հարցը շուտափույթ լուծելու համար»,- ԼՂ անկախության օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով՝ արժանապատիվ, արդարացի և, ամենակարևորը, մենք պիտի ապահով զգանք մեզ մեր հայրենիքում։ Եթե այդ չափանիշներն ապահովվեն, ապա պատրաստ ենք նաև բանակցել այդ հարցերը շուտափույթ լուծելու համար։ Որևէ առաջարկ չենք ներկայացրել ՀՀ կառավարությանը, վերադարձը մեր իրավունքն է, ու դա չի կարող հակասել ՀՀ պետական շահերին»,– նշեց Շահրամանյանը։

Հարցին՝ արդյոք հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշնինյանի հետ, Արցախի վերջին նախագահը պատասխանեց․

«Ո՛չ, չեմ հանդիպել, կարծում եմ՝ բնական կլիներ, որ մեր հանդիպումը տեղի ունենար, սակայն մինչ այսօր մենք չենք հանդիպել և որևէ հարց չենք քննարկել»,- նշեց Շահրամանյանը։