Հունիսի 28-ին՝ ժամը 17։52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա գյուղում այրվում է տան տանիք։ ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոց 1-ին փակուղու տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել …

