325․9 մլն դրամ՝ եռօրյա համաժողովի համար․ Ազգային ժողովը պայմանագիր է կնքել «Դվին»-ի հետ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սեպտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվում է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովը։ Այդ մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը ստորագրել են Ժնևում այս տարվա մարտին։

Պետական գնումների էլեկտրոնային Armeps համակարգից Factor.am-ը տեղեկացավ, որ եռօրյա համաժողովի կազմակերպման համար Ազգային ժողովը ծախսելու է 325․9 մլն դրամ։ Նման ծավալի գնումն իրականացվել է 1 անձից, իսկ պայմանագիրը կնքվել է «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի հետ։

Ըստ հրապարակված պայմանագրի՝ համաժողովին մասնակցելու է 300-350 անձ։ Այսինքն՝ 1 անձի հաշվարկով ծախսը ստացվում է միջինում 1 մլն դրամ։

«Դվին հյուրանոցային համալիր»-ն ապահովելու է բոլոր անհրաժեշտ ծառայությունների մատակարարումը՝ սկսած հյուրերի տեղափոխումից, սննդից, մինչև տեսանկարահանում, հոլովակի պատրաստում, և նույնիսկ բիլբորդներով տեղեկատվության ցուցադրում։

Գայանե Խաչատրյան