Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ: Այս մասին հայտնում է միությունում Բելգիայի նախագահությունը X-ի միկրոբլոգում գրառմամբ։ «ԵՄ դեսպանները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Այս փաթեթը կուժեղացնի մեր միջոցները՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, այդ թվում՝ պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարում»,- ասվում է գրառման մեջ։ …

