Ապրիլի 25-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղար Պավան Կապուրի (Pavan Kapoor) հետ․ տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ մի շարք պատվիրակությունների Հնդկաստան կատարած վերջին շրջանի այցերի ընթացքում քննարկված թեմաների և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված քայլերի շուրջ՝ կարևորելով երկկողմ բարձրաստիճան …

