Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 23-ին հերթական այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Նպատակն էր գնահատել ազատությունից զրկված օտարերկրացի անձանց կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։ Քննարկումներ են իրականացվել ՔԿՀ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու նրանց մարտահրավերներն ու մտահոգությունները։ Ըստ ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տվյալների՝ հուլիսի 23-ի դրությամբ ՔԿՀ-ում պահվում էր 180 …

