Ռուսական զորքերն առնվազն 15 հարված են հասցրել Խարկովին, հայտարարել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է Current Time-ը։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի տեղեկացմամբ էլ՝ հարվածների թիրախում են եղել տրանսպորտային ենթակառուցվածքները և կոմունալ ընկերություններից մեկը: Հարվածներից մեկը եղել է մասնավոր ձեռնարկության, ամենայն հավանականությամբ՝ տպարանի ուղղությամբ։ Երկու մարդ մահացել է, ևս վեցը՝ վիրավորվել։ Հարվածի հետևանքով …

