Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների նոր ջազային մշակումներ՝ մեծ ջազ նվագախմբի համար․ համերգային շրջագայություն՝ շանսոնյեի 100-ամյակի շրջանակում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 10-ից կմեկնարկի Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը, որը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյակին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Շրջագայության առաջին երեք համերգները տեղի կունենան Եվրոպայում: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը կկայանա Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում, սեպտեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգի Էշ սուր Ալզետի քաղաքային թատրոնում, իսկ սեպտեմբերի 17-ին՝ Հունգարիայի երաժշտության տան դահլիճում:

Համերգային ծրագիրը ներառում է Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների նոր ջազային մշակումներ՝ մեծ ջազ նվագախմբի համար: Համերգների մենակատարներն են Ինգա Արշակյանը և Գոռ Սուջյանը:

Հոկտեմբերին շրջագայությունը կշարունակվի Աֆրիկայում և Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ դեկտեմբերին կեզրափակվի Հարավային Ամերիկայում:

Նախագիծն իրականացվում է «Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շրջանակում:

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում: