ԱԺ-ն վավերացրեց Եվրաջասթի համաձայնագիրը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այսօր Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրամիության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության` Եվրաջասթի (European Union Agency for Criminal Justice Cooperation) միջև համագործակցության մասին ՀՀ֊ԵՄ համաձայնագիրը։

Եվրաջասթը Եվրամիության անդամ երկրներում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության մեխանիզմները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է։ Վերջինիս միջոցով իրականացվում է հավաքագրված տվյալների (այդ թվում` գաղտնի բնույթի տվյալների) փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ` երրորդ երկրների պատկան մարմինների միջև։

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14֊րդ երկիրն է, որ համագործակցության համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ (ինչպես օրինակ` ԱՄՆ֊ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և ԵՄ անդամության թեկնածու մի շարք երկրներ)։ Սա հնարավորություն կտա խորացնել Հայաստանի և Եվրամիության, ինչպես նաև` ԵՄ անդամ պետությունների պատկան մարմինների միջև համագործակցությունը անդրազգային և ծանր հանցագործությունների հետաքննության և նախաքննության ընթացքում։