Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս եկան մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչ: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզի Bercy արենայում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության որակավորման փուլում Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.666 միավոր և 7-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Իսկ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում արժանացավ 14.733 միավորի և կրկին 7-րդ եզրափակիչում է: Եզրափակիչները կկայանան …

