Predator լրտեսող ծրագրիրը վերադառնում է նոր՝ վերագործարկված ենթակառուցվածքով

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Predator լրտեսող ծրագիրը կրկին հայտնվել է կիբեռանվտանգության մասնագետների ուշադրության կենտրոնում․ Intellexa-ի մշակած այս ծրագիրը նախկինում մեծ քննադատության էր արժանացել, քանի որ բացահայվել էին դրանով լրագրողների, ակտիվիստների և քաղաքական գործիչների լրտեսելու դեպքեր․ գրում է cyberhub.am-ը։

Այս մասին բարձրաձայնել էր անգամ ԱՄՆ կառավարությունը և պատժամիջոցներ կիրառել Inellexa–ի նկատմամբ։ Չնայած այդ պատժամիջոցներին՝ Predator–ը վերադառնում է նոր թարմացումներով և ենթակառուցվածքների փոփոխություններով, ինչի մասին զեկուցում է Insikt Group-ի նոր հետազոտությունը։

Փորձագետների գնահատմամբ՝ Predator-ը վերագործարկվել է ավելի կատարելագործված ենթակառուցվածքով, որը թույլ է տալիս իրականացնել լրտեսական գործողություններ՝ հավաքելով անձնական տվյալներ, հաղորդագրություններ, ձայնագրություններ։ Այն անգամ կարող է ակտիվացնել սարքավորման խոսափողը և տեսախցիկը՝ առանց սեփականատիրոջ իմացության և թույլտվության:

Հաշվի առնելով վերը նշվածը և այն փաստը, որ նախկինում պարբերաբար հրապարակումներ են եղել Հայաստանում Predator-ի ենթակառուցվածքի մասին, լրագրողները և իրավապաշտպանները կարող են ձեռարկել մի շարք գործողություններ՝ իրենց նկատմամբ սպառնալիքները նվազեցնելու համար.

Իրականացնել սարքավորումների ծրագրային ապահովման կանոնավոր թարմացումներ՝ նոր խոցելիությունները վերացնելու նպատակով։
Պարբերաբար վերագործարկել սարքերը (restart/reboot)։ Որոշ դեպքերում սա օգնում է խաթարել լրտեսող ծրագրերի աշխատանքը:
Սարքերի վրա ակտիվացնել արգելափակման ռեժիմը (lockdown mode), ինչը կարող է կանխել թե՛ լրտեսական ծրագրով վարակումը, և թե՛ խոչընդոտել վարակված սարքի վրա ծրագրի աշխատանքը։

Շարժական սարքերի կառավարման համակարգերի (mobile device management) ներդրումը կարող է օգնել պաշտպանել դրանք։
Աշխատակիցների շրջանում անվտանգությանն առնչվող շարունակական ուսուցումը և նոր մարտահրավերների վերաբերյալ իրազեկումը կարող է նպաստել հնարավոր ռիսկերի մեղմացմանը։

Այս միջոցները հատկապես կարևոր են զգայուն տեղեկություններ տիրապետող և որոշակի պաշտոններ զբաղեցնող անհատների համար, ինչպիսիք են հասակարական և իրավապաշտպան կառույցներում, լրատվամիջոցներում աշխատողները և կառավարության ներկայացուցիչները։