Առուշ Առուշանյանը կազատազրկվի. դատարանը հրապարակեց դատական ակտը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամսով։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը քիչ առաջ, փաստացի բավարարեց Պրոբացիոն ծառայության միջնորդությունը և որոշեց ազատազրկել Առուշանյանին։ Դատական ակտն օրինական ուժի մեջ կմտնի 1 ամիս անց, եթե պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք չներկայացնի։

Հիշեցնենք՝ Պրոբացիոն ծռայությունը օգոստոսի 16-ին Գորիսի ավագանուն էր ուղարկել Առուշանյանի վերաբերյալ 2022 թվականի մարտին կայացրած դատավճիռը՝ դրա կատարումն ապահովելու նպատակով։ Ըստ դատական այդ ակտի՝ Առուշանյանը 5 տարի ժամկետով չի կարող ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնել։ Ավագանին, սակայն, օգոստոսի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է՝ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնելու լիազորություն չունի: Այս որոշումից 3 օր անց Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Առուշ Առուշանյանին ազատազրկելու համար:

Հիշեցնենք՝ 2022-ի մարտի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Առուշ Առուշանյանին մեկ դրվագով մեղավոր էր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որպես պատիժ կիրառել տուգանք 700 հազար ՀՀ դրամի չափով, իսկ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելը սահմանափակել 5 տարով։ Այս դատավճիռը բողոքարկվել էր վերադաս ատյաններում, սակայն անարդյունք, ինչի հետևանքով այս տարվա հուլիսին վճիռը մտել է ուժի մեջ: