Ինչո՞ւ է Իրանը դեմ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը. Mehr-ի անդրադարձը

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքի» նախագիծն առաջարկվող երթուղի է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կմիացնի Նախիջևանին: Չնայած այս նախագծին աջակցում են Ադրբեջանը և Թուրքիան, Հայաստանը մերժում է ՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է հանգեցնել տարածաշրջանային սահմանների փոփոխության: Իրանը կիսում է այս մտահոգությունները՝ միջանցքը դիտարկելով որպես իր ազգային անվտանգության և տարածաշրջանային ազդեցության համար պոտենցիալ սպառնալիք։ Այս մասին ասվում է իրանական Mehr գործակալության անդրադարձում։

Լրատվականը հիշեցնում է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վերջին քննարկումները բարձրացվել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կատարած վերջին այցի ժամանակ ուղղակիորեն չի հիշատակել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, սակայն նրա այցից հետո մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ առանցքային պայմանավորվածություններ է ձեռք բերել տրանսպորտային միջանցքների բացման վերաբերյալ։

Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան աջակցում է Նախիջևան անսահմանափակ մուտք գործելու՝ Ադրբեջանի ծրագրին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռուս պաշտոնյաները տեղյակ են առաջարկվող «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգություններին։ Զախարովան նաև անդրադարձել է Թեհրանի դիրքորոշմանը արտատարածքային միջանցքի անընդունելիության վերաբերյալ, որը ցամաքային Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ Հայաստանի միջոցով։

«Ռուսաստանը կարծում է, որ համապատասխան համաձայնագրերը պետք է իրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով։ Դա պետք է արվի այնպես, որ ծառայի Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Mehr-ը հիշեցնում է նաև, որ Իրանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը, նրան իրանական կողմը հայտնել է Թեհրանի համար ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգման կարևորության մասին։

Թեհրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ դեմ են «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, նրանցից մի քանիսն անգամ այն որակել են որպես «կարմիր գիծ» Իսլամական Հանրապետության համար: Mehr գործակալությունը բացատրում է, որ «միջանցքի» ձևավորման հարցում Իրանի նման հակադիր դիրքորոշումը տարբեր պատճառներ ունի։ Ըստ իրանական պարբերականի՝ «Զանգեզուրի միջանցքի» միջանցքի ձևավորմամբ Իրանը կկորցնի Հայաստանի հետ ընդհանուր սահմանը։ Թեհրանը կկորցնի նաև իր այլընտրանքային ճանապարհը դեպի Եվրոպա, ինչպես նաև իր տարանցիկ նշանակությունը։

Զանգզուրից արևելք-արևմուտք «միջանցքի» երթուղին, որն ակնկալվում է, որ Չինաստանը կմիացնի Եվրոպային, նույնպես մարտահրավեր է Իրանի աշխարհառազմավարական առավելություններին, եզրափակում է իրանական լրատվականը: