Երկակի և ռազմական նշանակության ապրանքները փորձաքննության ուղարկվում են խորը մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում․ ՊԵԿ

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և ֆիզիկական անձինք ՀՀ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելիության վերաբերյալ եզրակացությունը ստանում են էլեկտրոնային եղանակով՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, 2024 թվականի ապրիլի 11-ից ներդրել է երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման պարզեցված կարգը․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Նոր մեխանիզմի շնորհիվ էլեկտրոնային հարթակով ներկայացված հայտերի` տվյալ ապրանքի պատկանելիության մասին նախնական ուսումնասիրությունն իրականացվում է անվճար՝ կոմիտեում ստեղծված հատուկ մասնագիտացված աշխատանքային խմբի կողմից: Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևում է մինչև մեկ աշխատանքային օր։ Նորամուծության արդյունքում այժմ փորձաքննության ուղարկվում են միայն ավելի խորը մասնագիտական ուսումնասիրության ենթակա ապրանքները: Միաժամանակ, ապրանքի պատկանելիության մասին եզրակացությունը հայտատուին տրամադրվում է նույնպես էլեկտրոնային եղանակով, նույն հարթակի միջոցով՝ առանց հավելյալ ժամանակ և ռեսուրսներ ծախսելու:

Պարզեցված ընթացակարգով էապես դյուրացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը: ՊԵԿ դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոնում-բաժնում գործող աշխատանքային խմբի ներկայացրած վիճակագրությունը փաստում է գործընթացի արդյունավետության մասին:

Այսպես, ապրիլի 11-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար աշխատախմբին ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրվել է 4414 հայտ՝ 24 348 ապրանքատեսակի համամասնությամբ, որից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 3817 հայտ՝ 14 871 ապրանքատեսակով, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 597 հայտ՝ 9477 ապրանքատեսակով։ Իսկ փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 507 (4414 հայտի նկատմամբ՝ 11,48%) հայտ՝ 1010 ապրանքատեսակով, երկակի նշանակության ապրանքների մասով՝ 190 (597 հայտի նկատմամբ՝ 31,82%) հայտ՝ 959 ապրանքատեսակով: Նույն ժամանակահատվածում անվճար հիմունքներով հայտերի ուսումնասիրման և դրանք փորձագիտական կազմակերպություններ լրացուցիչ ուսումնասիրության չուղարկելու արդյունքում տնտեսվարողները ոչ միայն խնայել են ժամանակ, մասնավորապես, յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր, այլև շուրջ 64 միլիոն դրամի ֆինանսական միջոցներ:

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ պարբերաբար հրապարակվում է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Օգոստոս ամսին հերթական անգամ թարմացված ցանկը հրապարակվել է արդեն նոր ձևաչափով, որում ներառված են 57 319 ռազմական և 12 882 երկակի նշանակության չհանդիսացող ապրանքատեսակներ:

Կոմիտեն տնտեսվարողներին հիշեցնում է, որ երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է առաջնորդվել նոր ձևաչափով հրապարակված ցանկերով: