Իսրայելը հայտնել է Գազայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հրամանատարական կենտրոնին հարվածների մասին

Լուրեր

09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարներին, որոնք գործել են Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի հատուկ հումանիտար տարածքում տեղակայված հրամանատարական կենտրոնում, հաղորդում է France 24-ը։

«Այդ ահաբեկիչներն անմիջական մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 7-ի ջարդերի իրականացմանը և վերջին շրջանում ահաբեկչական գործողություններ են իրականացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի այդ պաշտոյաներն են կազմակերպության ռազմաօդային ուժերի ղեկավար Սամեր Իսմայիլ Խադեր Աբու Դաքկանը, ՀԱՄԱՍ-ի հետախուզության վարչության և թիրախների ղեկավար Օսամա Թաբաշը, կազմակերպության բարձրաստիճան սպա Այման Մաբհուհը։

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ 60-ը։

Հաղորդվում է, սակայն, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի իշխանությունների կողմից հրապարակված զոհերի թվերը «չեն համապատասխանում Իսրայելի պաշտպանության բանակի ունեցած տվյալներին»։