Բաքուն կֆինանսավորի Վատիկանին Սուրբ Պողոսի տաճարի վերականգնման համար

Լուրեր

10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
Բոլորը

Վատիկանի նահանգապետության և Ադրբեջանի «Հեյդար Ալիև» hիմնադրամի միջև պայմանագիր է ստորագրվել Սուրբ Պողոսի տաճարի վերականգնման աշխատանքներ իրականացնելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահի օգնական, «Հեյդար Ալիև» հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալաքբարովը և Վատիկան քաղաք-պետության նահանգապետության ղեկավար, կարդինալ Ֆերնանդո Վերգես Ալսագան։

Վատիկան այցի շրջանակում ադրբեջանական կողմը հանդիպել է Ալսագայի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Քննարկվել են Ադրբեջանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, «Հեյդար Ալիև» հիմնադրամի հետ համատեղ նախագծերը։ Ադրբեջանական պատվիրակությունն այցելել է նաև Սուրբ Պողոսի տաճար։

Հավելենք, որ Վատիկանն ու «Հեյդար Ալիև» հիմնադրամը համագործակցում են վաղուց, որն անդրադառնում է նաև Սուրբ Աթոռի դիրքորոշման վրա Ադրբեջանի հետ կապված տարբեր հարցերում։ Ադրբեջանական հիմնադրամի աջակցությամբ Վատիկանում վերականգնվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, խորաքանդակներ ու դամբարաններ։ Դրանց թվում են Սուրբ Մարչելինոյի և Պիետրոյի դամբարանները, որոնք հանրության համար բացվել են 2016 թվականին, նույն թվականին սկսվել են նաև Սուրբ Սեբաստիան տաճարի դամբարանների վերականգնման աշխատանքները։ 2018 թվականի սեպտեմբերին «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահ, Ադրբեջանի առաջին տիկին ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան անձամբ է մասնակցել դրանց բացման արարողությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը վերջին անգամ այցով Վատիկանում էին 2020 թվականի փետրվարին։ Նրանց ընդունել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Մեհրիբան Ալիևան պարգևատրվել էր Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ խաչ շքանշանով։

Էմմա Չոբանյան