Իսրայելի ուժերը հարձակվել են Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի վրա․ փաստաթղթեր են առգրավվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այս շաբաթվա սկզբին իսրայելական հատուկ ուժերը հարձակում են իրականացրել Սիրիայի Մասյաֆի շրջանում գտնվող իրանական զենքի օբյեկտի վրա, գրում է The Times of Israel-ը։

Մի շարք ենթադրյալ իսրայելական հարվածներ, որոնց մասին ավելի վաղ հաղորդվել էր, կիրակի երեկոյան ուղղված են եղել Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող ռազմական օբյեկտներին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, վիրավորվել՝ 43-ը, հրդեհներ են բռնկվել: Սիրիական լրատվամիջոցները հաղորդել են, որ հարվածների թիրախ է դարձել Մասյաֆի հետազոտական ​​կենտրոնը, որը երկար ժամանակ կապվում է Սիրիայի և իրանական ուժերի կողմից քիմիական զենքի ու ճշգրիտ հրթիռների արտադրության հետ:

Սակայն նոր զեկույցներն առաջին անգամ պնդում են, որ իսրայելական զորքերը գործելեն Մասյաֆում, որը գտնվում է Իսրայելից մոտ 200 կիլոմետր հյուսիս։

Թուրքիայում գործող ընդդիմադիր Syria TV-ն նշում է, որ իսրայելական ուղղաթիռները վայրէջք չեն կատարել սիրիական հողի վրա, փոխարենը սավառնել են երկնքում, իսկ հատուկ ջոկատայինները ցած են իջել ճոպաններով։ Նշվում է, որ բախումներ են եղել, որոնց ընթացքում երեք սիրիացի սպանվել է, իսկ երկուսից չորս իրանցիներ գերի են ընկել:

Գործողության շրջանակում թիրախավորված օբյեկտների թվում է եղել ռուսական կապի կենտրոնը։ Աղբյուրները պարբերականին հայտնել են, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը թուլացել է Իսրայելի վերջին հարձակումների պատճառով, ինչը թույլ չի տվել նրանց խափանել կիրակնօրյա հարձակումը, և որ Սիրիան ստեղծել է միջադեպի հետաքննության բարձր մակարդակի հանձնաժողով:

Մերձավոր Արևելքի հարցերով հետազոտող Եվա Ջ.Կուլուրիոտիսի խոոքով՝ «անվտանգության աղբյուրն» իրեն հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը թիրախավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտը, որը մշակում է բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, նաև նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերում լիբանանյան «Հըզբոլլահ»-ին: Նա նշել է, որ իսրայելական զորքերը մտել են համալիր, հանել սարքավորումներն ու փաստաթղթերը, այնուհետև պայթուցիկներ տեղադրել՝ օբյեկտը ոչնչացնելու համար:

ԱՄՆ կառավարությանը պատկանող Al Hurra ցանցը հաղորդում է, որ հարձակումը թիրախավորել է Մասյաֆի շրջանում գտնվող մի քանի վայրեր, և որ դրանց ինտենսիվությունն ու զոհերի թիվը «անսովոր» են եղել։

Իսրայելի կողմից գործողության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի եղել։