Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին կիսաեզրափակիչ հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց Մադրիդի «Ռեալ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Գերմանական թիմի կազմում աչքի ընկան Լերոյ Սանեն և Հարի Քեյնը, իսկ «արքայական ակումբ»-ից դուբլի հեղինակ դարձավ Վինիսուս Ժունիորը: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 8-ին: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ մյուս խաղում մայիսի 1-ին միմյանց …

