Ադրբեջանի 41 պաշտոնյաներից բաղկացած ցուցակում, որոնց դեմ ԱՄՆ Կոնգրեսն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել, երեք նոր անուններ են ավելացվել։ Մի խումբ կոնգրեսականներ՝ Դինա Տիտուսի գլխավորությամբ, անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ (HR8141), որը նախատեսում է պատժել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մարդու իրավունքների խախտման և Արցախում ռազմական գործողությունների համար։ «Ներկայացրեցի Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման ակտը՝ Արցախում հայերի էթնիկ …

