ՌԴ-ն գրեթե 40 հազար զինվոր է կենտրոնացրել Կուրսկի շրջանն ազատագրելու համար․ FT

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն անցյալ շաբաթ հայտարարեց Կուրսկի շրջանի ազատագրման գործողություն սկսելու մասին։ Այն կարող է տևել մեկ ամսից ավելի, քանի որ հակահարձակման համար բավականաչափ զորքեր չեն ներգրավվի, թեև դրանք արդեն մոտ չորս անգամ ավելի են, քան ուկրաինականները, կարծում են փորձագետները։

Ուկրաինայի Զինված ուժերի համար Կուրսկի գործողության վերջնական հաջողությունն այժմ կախված կլինի նրանից, թե ինչ զրկանքներ նրանք կկրեն օկուպացված տարածքները պաշտպանելու համար, կարծում են վերլուծաբանները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հստակեցրել էր, որ Կիևը մտադիր է պահպանել այն, որպեսզի օգտագործի որպես սակարկության առարկա հնարավոր բանակցություններում։ Սա նշանակում է, որ Ուկրաինայի Զինված ուժերը ստանձնել են «երկարաժամկետ պարտավորություն», նշում է ռազմական փորձագետ Ռոբ Լին: Սա հաստատել է նաև ՌԴ ռազմական ղեկավարությանը մոտ կանգնած անձը։

«Ուկրաինացիները դադարեցրել են նոր պահեստայինների տեղափոխումը [Կուրսկի շրջան], սկսել են ավելի քիչ տեղաշարժվել [մարզի տարածքով] և այժմ խրամատներ են փորում»,- ասել է նա Financial Times-ին:

Մյուս կողմից, Կուրսկի օպերացիան պլանավորվել է այնպես, որպեսզի ներգրավված զորքերը կարողանան արագ վերադառնալ Ուկրաինա, եթե իրավիճակը զգալիորեն վատթարանա, պարբերականին ասել է ուկրաինացի զինվորականներից մեկը: Սակայն այժմ, ըստ նրա, Ուկրաինայի զինված ուժերն իսկապես պատրաստվում են պաշտպանության և մտադիր չեն նոր տարածքներ գրավել։

Ուկրաինական տեսանկյունից Կուրսկի օպերացիայի հաջողությունը կախված է նրանից, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ ուժերի ներդրում կունենա, ասել է Լին։

«Կարևորն այն չէ, թե Ուկրաինան ինչ ռեսուրսներ է բերել [ճակատի մյուս հատվածներից]: Սա նորմալ է, քանի դեռ Ռուսաստանն ավելի է վերաբաշխում»,- հավելել է փորձագետը։

Այժմ ռուսական բանակը ստիպված է գրեթե չորս անգամ ավելի շատ զինվորի ուղարկել Կուրսկ, քան մոտ 10,000-ը, որը, ըստ տեղեկությունների, ներգրավված է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, թեև ոչ Դոնեցկի շրջանի ռազմաճակատի հիմնական հատվածից, ինչպես հուսով էին Կիևում:

Ուկրաինայի ռազմական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան FT-ին ասել է, որ ռուսական ուժերը մինչ այժմ շուրջ 38,000 են, ներառյալ մի քանի օդային հարձակման բրիգադներ, որոնք տեղակայվել են այստեղ հարավային ճակատից: Նրա խոսքով՝ ռուսական հակահարձակումը դեռ չի կարելի անվանել «լայնածավալ»։ Եթե Ռուսաստանը ցանկանում է հասնել ոչ միայն մարտավարական հաջողությունների, ապա ստիպված կլինի ռազմաճակատից լրացուցիչ մարտունակ բրիգադներ ուղարկել, կարծում է մասնագետը։