Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշներն այսօր ընդհանուր առմամբ գերազանցում են սահմանված չափանիշները: Հիմնական պատճառը շինարարական փոշին է ու ազոտը՝ մեքենաների արտանետումներից:
Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը դեռ նախորդ տարի նախաձեռնեց նոր ծրագիր: Քաղաքի շինհրապարակներում տեղադրվեցին օդում փոշու քանակը չափող սարքավորումներ: Այսօր արդեն Երևանում նման 108 սարք է տեղադրվել 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության շինհրապարկներում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Սարքի միջոցով ստացված տվյալներն առցանց հասանելի են քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Երևանում ամենաբարձր աղտոտվածության ցուցանիշը Էրեբունի, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում է: Ավանն ու Դավթաշենն ամենամաքուրն են:

Խնդրի հիմնական լուծումը կանաչ գոտիների վերականգնումն է ու ընդլայնումը, անտառային՝ բուֆերային գոտիների ստեղծումը: Սա, իհարկե, երկարաժամկետ նախագիծ է: Մինչ այդ համայնքը ամենօրյա հսկողություն է սահմանում շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպմանը, այդ թվում փոլեկլանիչ ցանցերի ապահովմանը, ինչն էապես կարող է մեղմել իրավիճակը:

Երևանում օդի աղտոտվածության խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև առողջապահական: Այս ուղղությամբ համայնքի ծրագրերը շարունակական են:

Մանրամասները՝ տեսանյութում: