Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցությունը դատապարտել է լրագրողների և ակտիվիստների վերջին ձերբակալությունները։ Հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցությունը, չնայած բոլոր հետապնդումներին և ճնշումներին, կշարունակի վճռական պայքար մղել երկրում «տոտալիտար ռեժիմ» հաստատելու ծրագրերի դեմ և չի նահանջի իր ճանապարհից։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել COP29-ից հետո։ Դեկտեմբերի սկզբից քաղաքական դրդապատճառներով ձերբակալվել է 9 մարդ՝ իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, MeydanTV-ի աշխատակիցները, քաղաքագետ Ազեր Գասիմլին։ Նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։

Կուսակցությունը նաև մատնանշում է դեկտեմբերի 10-ին 6,5 տարվա ազատազրկման դատապարտումը Դաշքեսանի կուսակցության շրջանային կազմակերպության ղեկավար Սահիբ Մամեդզադեի, որը ձերբակալվել էր թմրանյութերի ապօրինի շրջանառության կեղծ մեղադրանքով։

«Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում երկրում երկար ժամանակով ազատազրկված քաղբանտարկյալների թիվը 319-ից հասել է 328-ի։ PFLP-ն նշում է, որ այս ձերբակալություններն Իլհամ Ալիևի՝ տարիներ շարունակ երկրում ժողովրդավարական ինստիտուտներն ու ներուժը ոչնչացնելու քաղաքականության մի մասն են։ Նպատակը խոսքի և կարծիքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ընդդիմադիր քաղաքական նախաձեռնությունների վրա հարձակումն է»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ռեպրեսիվ ալիքի մաս է կազմում նաև Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի պատվիրված դատավարությունը։

Կուսակցությունը միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ, ներառյալ նպատակային պատժամիջոցները՝ դադարեցնելու երկրի վերածումը «տոտալիտարիզմի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի