Ֆրանսիան խստորեն դատապարտում է Երուսաղեմի Հին քաղաքում երեկ հայ համայնքի դեմ իրականացված բռնարարքները, որոնք հաջորդել են վերջին ամիսներին բռնի ծայրահեղականների կողմից բազմաթիվ հարձակումներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը՝ հղում անելով Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությանը։ Հիշեցնեն, որ մոտ 30 դիմակավորված անձինք, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով հարձակվել են Երուսաղեմի հայ համայնքի վրա։ …