Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խաղաղության բանակցություններ պետք է անցկացվեն՝ հարգելով «ուկրաինացի ժողովրդի օրինական շահերը»

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան չի վարանում աջակցել Ուկրաինային՝ որպես իր հարևան ու եղբայրական երկրի, և ձգտում է հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը, որը պետք է տեղի ունենա «ուկրաինացի ժողովրդի օրինական շահերի» հարգման հիման վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Միջազգային անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Բասաթ Օզթյուրքը՝ Վաշինգտոնյան Ատլանտյան խորհրդի ֆորումում ելույթ ունենալով «Համագործակցության ուսումնասիրում. Թուրքիան և արևմուտքը Սև ծովում» թեմայով, գրում է VOA-ի ուկրաինական ծառայությունը։

«Մենք առանց վարանելու աջակցում ենք Ուկրաինային, քանի որ Ուկրաինան մեր հարևանն է, պատմականորեն եղբայրական երկիր։ Մենք ուկրաինացի ժողովրդին համարում ենք մեզ քույրեր ու եղբայրներ, ուստի մենք չենք ցանկանում երկարացնել այս պատերազմը։ Իհարկե, դա չի նշանակում, որ Ուկրաինան պետք է հանձնվի։ Ոչ մի պատերազմ հավերժ չի տևել։ Այս պատերազմում խաղաղության հաստատման պայմաններում պետք է լինի նաև անվերապահ հարգանք ուկրաինացի ժողովրդի լեգիտիմ և օրինական շահերի նկատմամբ։ Մենք պետք է հավասարակշռված արդյունք ունենանք այս խաղաղ բանակցություններից»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ օրերս էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։